Սեպտեմբերին ԱՀԸ կողմից վերաֆինանսավորվել է 81 հիփոթեքային վարկ

Սեպտեմբերին ԱՀԸ կողմից վերաֆինանսավորվել է 81 հիփոթեքային վարկ

PanARMENIAN.Net - 2012 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ԱՀԸ կողմից վերաֆինանսավորվել է 81 հիփոթեքային վարկ 560,948,000 ՀՀ դրամ պայմանագրային գումարով, որից Երևանում` 54 վարկ, 432,238,000 ՀՀ դրամ, մարզերում` 27 վարկ, 128,710,000 ՀՀ դրամ:

Տրամադրված վարկերի միջին կշռված տոկոսը կազմել է 12.7 %, միջին կշռված ժամկետը 12 տարի:

2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ընկերության կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմել է 2,954 վարկ` 22,084 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ հիմնադրվել է 2009 թվականի հուլիսին, ՀՀ հիփոթեքային շուկան զարգացնելու նպատակով: Ընկերությունը համագործակցում է ՀՀ տարածքում գործող 15 առևտրային բանկերի և 4 վարկային կազմակերպությունների հետ:

2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ընկերության ակտիվները կազմում են 22,631 մլն ՀՀ դրամ, պարտավորությունները` 12,649 մլն ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 9,982 մլն ՀՀ դրամ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---