Նախկին դեսպան. Օսկանյանի գործը մեծ քաղաքական սխալ է` հաշվի առնելով դիվանագետների կորպորատիվ համերաշխությունը

Նախկին դեսպան. Օսկանյանի գործը մեծ քաղաքական սխալ է` հաշվի առնելով դիվանագետների կորպորատիվ համերաշխությունը

PanARMENIAN.Net - Վարդան Օսկանյանի գործը մեծ քաղաքական սխալ է, որը կարող է բացասաբար անդրադառալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա` հաշվի առնելով ողջ աշխարհի դիվանագետների ուժեղ կորպորատիվ համերաշխութունը, կարծում է նախկին դեսպան Արման Նավասարդյանը: «Մենք` հայերս, խնդիրներ ստեղծելու, հետո հերոսաբար դրանք լուծելու մեծ վարպետներ ենք, դա հավանաբար էթնոգենետիկ գիծ է»,- հայտարարել է նա Երևանում մամլո ասուլիսում:

«Դիվանագետները մի քիչ սնափառ և ինքնահավան մարդիկ են, և դիվանագետների հիմնական մասը համարում է իրեն համաշխարհային մասշտաբներով էլիտար ընտանիքի մաս: Բոլոր դիվանագետները գիտեն միմյանց, և ես չգիտեմ մասնագիտություն, որտեղ կորպորատիվ զգացմունքներն ավելի ուժեղ լինեին, քան դիվանագետների մոտ»,- նշել է նախկին դեսպանը:

Նավասարդյանը նշել է, որ նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին իրար դեմ պայքարող ճամբարների դիվանագետները միմյանց նկատմամբ բարյացակամ վերաբերմունք են ունեցել:

Միաժամանակ, նախկին դեսպանը հավելել է, որ չի ցանկանում խոսել այն մասին, թե այս գործում ճիշտ է, թե սխալ Օսկանյանը, այլ ընդամենը նշել է, որ այդ գործում տեսնում է քաղաքական ենթատեքստ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---