Թուրքիան կրոնականացնում է սիրիական խնդիրը, գտնում է թուրքագետը![]() 8 հոկտեմբերի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կրոնականացնում է սիրիական քաղաքական խնդիրը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Թուրքիան փորձում է սիրիական ճգնաժամի լուծումը կապել սուննիների հետ: «Մինչդեռ սուննիները ներկայիս նախագահ Բաշար Ասադի կարևոր աջակիցներից մեկն են: Ստացվում է` Թուրքիան ցանկանում է տեսնել սուննիական Սիրիա, բայց առանց Ասադի: Վերջինս վայելում է նաև Իրանի աջակցությունը, որը 89%-ով շիիթական երկիր է, և որի դեմ անուղղակիորեն ուղղված են Թուրքիայի գործողությունները: Այսինքն, կրոնական տարբերությունների խորացման հիման վրա Թուրքիան փորձում է գժտեցնել Իրանին և Սիրիային»,- գտնում է թուրքագետը: Արաբագետ Հայկ Քոչարյանն իր հերթին հավելեց, որ Իրանի ազդեցությունը տարածաշրջանում վերջերս նվազել է, ուստի «այդ երկիրն ամեն ինչ անելու է, որպեսզի կանգնի Ասադի կողքին և դիմագրավի Սիրիայի ներքին ապստամբություններին, որոնք, անխոս, ոչ առանց արտաքին միջամտության են տեղ գտել և ծավալվում»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |