Չելենտանոն կրկին բեմում է 8 հոկտեմբերի 2012 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Սիրված իտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոն 10-ամյա լռությունից հետո կրկին ելույթ կունենա: Այսօր` հոկտեմբերի 8-ին և վաղը` հոկտեմբերի 9-ին, նա «Արենայի» բեմ կբարձրանա Վերոնայում: «Արենան» հին հռոմեական կրկես-ամֆիթատրոնի տեղում է կառուցված և առավել հայտնի է որպես դասական օպերայի փառատոնի հրապարակ։ Ելույթի բոլոր մանրամասները գաղտնի են պահվում։ Ադրիանոյի կինը, ով նաև նրա պրոդյուսերն է, տեղեկացրեց միայն, որ հյուրերի թվում կլինի Չելենտանոյի ընկերը` Ջանի Մորանդին, ում հետ երգիչը հանդես կգա զուգերգով։ 74-ամյա Չելենտանոյի մյուս անակնկալների մասին ոչինչ հայտնի չէ։ 12 հազ. տեղ ունեցող «Արենայում» համերգի տոմսերը վաղուց սպառվել են։ Տոմսերի նախնական արժեքը կազմել է ընդամենը 1 եվրո, իսկ վերավաճառվել են դրանք մոտ 1000 եվրոյով։ Չելենտանոյի կինը խոստացել է, որ երգիչը, ով սկսել է երգել 1957 թվականից ու կարիերայի ընթացքում արդեն 41 ձայներիզ է թողարկել, չի հիասթափեցնի իր երկրպագուներին և նրանց կպարգևի շատ յուրօրինակ ու վառ շոու, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |