Կոսովոյի սերբերը պահանջում են վերանայել Սերբիայի նախկին կառավարության պայմանավորվածությունները Պրիշտինայի հետ![]() 8 հոկտեմբերի 2012 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի սերբերը դիմել են երկրի Սահմանադրական դատարան նախորդ կառավարության և Պրիշտինայի պայմանավորվածություններն ապօրինի ճանաչելու հայցով: Այդ մասին այսօր հայտարարել է ռուս լրագրողներին հայտնի քաղաքական գործիչ Զվեչան Դրագիշ Միլովիչը: «Մենք համապատասխան հարցում ենք ուղարկել ՍԴ, գնահատական տալու համար Պրիշտինայի հետ բանակցություններում սերբական պատվիրակության ղեկավար Բորիսլավ Ստեֆանովիչի գործողություններին և նրա կնքած համաձայնագրերին, որոնք հակասում են Կոսովոյի սերբերի շահերին»,-ասել է Միլովիչը: Միլովիչը նկատել է, որ երկրի ներկա իշխանությունները ևս մինչ օրս չեն կարողացել ընդհանուր պլատֆորմ մշակել Պրիշտինայի համար բանակցություններում և հաճախ հակասական կարծիքներ են հայտնում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |