ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՍԵՔՍՈՒԱԼ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «World Pride 2005» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ 1 ապրիլի 2005 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Սեքսուալ փոքրամասնությունների «World Pride 2005» տոնի կազմակերպիչների հետ համատեղ մամուլի ասուլիսում աշխարհի երեք միաստվածային կրոնների ղեկավարները կոչ են արել կազմակերպիչներին հրաժարվել տոնի անցկացման գաղափարից, որը պետք է տեւի 10 օր: Մամուլի ասուլիսի ընթացքում Իսրայելի գլխավոր ռավին Շլոմո Ամարան նշել է, որ ժողովրդավարությունում եւս ամեն ինչ չպետք է թույլատրվի: Երուսաղեմի պատրիարք Միշել Սաբբահը կոչ է արել կազմակերպիչներին հարգել մյուսների ազատությունը եւ կրոնական զգացմունքները: Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թորգոմ երկրորդ Մանուկյանն ընդգծել է. «Աստված պատժել է Սոդոմի եւ Գոմորի բնակիչներին իրենց արվամոլության համար, կպատժի նաեւ Երուսաղեմին»: Շեյխ Աբդելազիզ Բոուկխարին անթույլատրելի է անվանել արվամոլների, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների տոնի անցկացումը Երուսաղեմում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |