ՍԻՐԻԱՅԻ ՑԵՂԱԽՄԲԵՐԻ ԱՇԻՐԵԹԱՊԵՏԵՐ. ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1 ապրիլի 2005 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձի շրջանակներում այս օրերին Երեւանում է գտնվում Սիրիայի ցեղախմբերի 12 աշիրեթապետերի պատվիրակությունը, որոնք մեծ հեղինակություն են վայելում Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Անցյալ դարի սկզբին աշիրեթապետերի հայրերը ապաստան են տրամադրել ցեղասպանությունից փրկված հայերին: Այսօր պատվիրակության անդամները մամուլի ասուլիս են անցկացրել, որտեղ հիացմունք են հայտնել հայ ժողովրդի մշակույթի, գիտության եւ հյուրընկալության կապակցությամբ, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Ամբողջ աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նշել են աշիրեթապետերը` ավելացնելով, որ իրենց երկրի ամեն թիզ հողը վկայում է այդ հանցագործության զոհերի տանջանքների մասին: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Երեւանի պետական համալսարան, հանդիպումներ են անցկացրել Հայաստանի պաշտոնատար անձանց հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |