Միթ Ռոմնին քննադատում է Օբամային` արտաքին քաղաքականության համար![]() 8 հոկտեմբերի 2012 - 20:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին հանդես իր ելույթում քննադատել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը: Նա հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ռիսկը շատ ավելի բարձր է, քան 4 տարի առաջ: Նրա կարծիքով, նախագահ Օբաման առաջնորդին բնորոշ հատկություններ չի ցուցաբերում արտաքին քաղաքականության ոլորտում: Ռոմնին նաև ընդգծել է, որ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա վերջին հարձակումները պատահական չեն և դրանց համար պատասխանատվությունը բարդել է Օբամայի վրա: Նա Օբամային մեղադրել է նրանում, որ վերջինս ուշադրություն չի դարձնում Իսրայելի վրա և խրախուսում է Ամերիկայի թշնամիներին, հատկապես, Իրանին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |