Թուրքիան ռազմանավեր և սուզանավեր է տեղակայել Միջերկրական ծովում![]() 8 հոկտեմբերի 2012 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Թուրքկան իշխանությունները հաղորդել են, որ Միջերկրական ծովում տեղակայում են ռազմանավեր և սուզանավեր` կապված Սիրիայի հետ սահմանում իրավիճակի սրման հետ, հաղորդում է Hurriet-ը: Տվյալ միջոցառումներն իրականացվել են Սիրիայի հետ սահմանում իրավիճակի կտրուկ սրման արդյունքում: Ավելի վաղ սիրիական հարձակումների քննադատությամբ է հանդես եկել Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթթլը, ով հայտարարել է, որ բռնությունն առհասարակ ընդունելի չէ: Այն դուրս է բոլոր միջազգային կոնվենցիաների սահմաններից: Սիրիական հարձակումները զոհերի են հանգեցրել թուրք քաղաքացիական բնակչության շրջաններում, նշել է Պենտագոնի ներկայացուցիչը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |