Էդգար Մանուչարյան. Մենք բազմիցս ենք ապացուցել, որ հզոր հավաքականների դեմ լավ ենք խաղում![]() 9 հոկտեմբերի 2012 - 10:23 AMT PanARMENIAN.Net - «Իտալիան ուժեղ թիմ է, դրա համար էլ մենք լրջորեն ենք պատրաստվում կայանալիք հանդիպմանը: Իհարկե, հաղթելու շանս միշտ էլ կա: Հաճախ անգամ ֆավորիտներն են պարտվում, այդ պատճառով էլ չեմ կարծում, որ պետք է հետևել բուքմեյքերներին: Մենք պայքարելու ենք միայն հաղթանակի համար»,- ասել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Իսկ կիսապաշտպան Էդգար Մանուչարյանի խոսքով, որը երկար ժամանակ չէր հրավիրվում հավաքական վնասվածքի պատճառով, նշել է, որ ուրախ է կրկին միանալու թիմին: Նա ընդգշել է, որ լավ մարզավիճակում է և պատրաստ է օգնել հավաքականին: «Իտալիաի հավաքականը ուժեղ է, բայց մենք բազմիցս ենք ապացուցել, որ հզոր հավաքականների դեմ լավ ենք խաղում: Ամեն ինչ որոշվելու է խաղադաշտում: Ցավալի է, որ Մարկոս Պիզելին և Գևորգ Ղազարյանը կբացակայեն այս խաղում, բայց մենք պետք է փորձենք առանց նրանց հասնել արդյունքի»,- ընդգծել է Մանուչարյանը: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական B խմբի Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |