Մեկնարկում է «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնը![]() 9 հոկտեմբերի 2012 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին կմեկնարկի «Սալվադոր ֆեստ» մտքի փառատոնը։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Փառատոնին կմասնակցեն տարբեր բուհերի մարքեթինգային (PR/գովազդ/բիզնես) ամբիոնների ուսանողներ և երիտասարդ մասնագետներ: Ծրագրի նպատակն է բացահայտել մարքեթինգի, PR ոլորտներում ստեղծարար և ինքնատիպ մտքեր ունեցող երիտասարդներին: Մեկշաբաթյա աշխատանքներից հետո՝ հոկտեմբերի 20-ին, մասնակիցները կներկայացնեն իրենց առաջարկները: Առաջարկների տեխնիկական ձևաչափին համապատասխան աշխատանքները կընդգրկվեն հաջորդ փուլ։ Հոկտեմբերի 27-ին պրոֆեսիոնալ ժյուրիի և հեղինակավոր կազմակերպություններից հրավիրված մասնագետների ներկայությամբ մասնակիցները կներկայացնեն իրենց նորարարական առաջարկները: Ժյուրին կընտրի լավագույն 10 աշխատանքները ներկայացրած մասնակիցներին: Ծրագրի այս փուլում հաղթած 10 երիտասարդները կհանդիպեն համապատասխան ոլորտները ներկայացնող պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ և հնարավորություն կունենան ամենաբարձր մակարդակով արտահայտելու իրենց նորարարական առաջարկներն ու մտքերը: Նոյեմբեր 3-ին տեղի կունենա մտքի փառատոնի եզրափակիչ փուլը: Կհրապարակվեն հաղթողների անունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |