Չեզարե Պրանդելլի. Հայաստանի հետ հանդիպումը մեզ համար շատ կարևոր է ու բարդ![]() 9 հոկտեմբերի 2012 - 11:21 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի և Դանիայի հետ հանդիպումը մեզ համար շատ կարևոր է ու բարդ: Մենք պետք է պատրաստ լինենք ինչպես ֆիզիկապես, այնպես էլ մարտավարության տեսակետից: Ես հրավիրել եմ երիտասարդ տղաների, որոնց շնորհիվ կարող ենք առաջ շարժվել ու դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ»,-հայտարարել է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին: Եվրոպայի փոխչեմպիոնները առաջին մարզումն են անցկացրել Հայաստանի հետ հանդիպումից առաջ: Մարզմանը չեն մասնակցել պաշտպաններ Անջելո Օգբոնն ու Ինյազիո Աբատեն, որոնք առողջական խնդիրներ ունեին: Իսկ կիսապաշտպան Մարկո Վերատտին չի մարզվել վնասվածքի պատճառով, սակայն, ինչպես հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, նա կկարողանա խաղալ: Իտալացի ֆուտբոլիստները Երևան կժամանեն հոկտեմբերի 10-ին, իսկ Հայաստանի հետ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով 21:00-ին «Հրազդան» մարզադաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |