ՀՀ ֆինանսական հաշտարարի փորձը կկիրառվի Ուկրաինայում, Բոսնիայում ու Հերցոգովինայում 9 հոկտեմբերի 2012 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի միջնորդությամբ Հայաստանի ֆինանսական հաշտարարի փորձը կկիրառվի Ուկրաինայում, Բոսնիայում ու Հերցոգովինայում, հոկտեմբերի 9-ին լրագրողներին է հայտնել ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը: Ըստ նրա, գրասենյակի աշխատանքն ուսումնասիրվել է ու վերլուծության է ենթարկվել ՀԲ կողմից, բարձր գնահատական է տրվել, իսկ փորձն, ըստ կառույցի զեկույցի, կարող է կիրառելի լինել ինչպես ԱՊՀ, այնպես այլ երկրների համար: «Ուկրաինայի իշխանություններն այժմ ուսումնասիրում են Հայաստանի փորձն իրենց մոտ կիրառելու նպատակով»,-ասել է նա: Ավելին, ՀԲ աջակցությամբ հոկտեմբերի վերջում Փիրուզ Սարգսյանը կայցելի Բոսնիա և Հերցոգովինա, որտեղ նույնպես կներկայացվի Հայաստանի փորձը՝ հետագայում այն կիրառելու նպատակով: Ինչպես հայտնել է Փիրուզ Սարգսյանը, այսօրվա դրությամբ ֆինանսական հաշտարարի գրասենյակը քննել է շուրջ 260 բողոք նախորդ տարվա 144 դիմաց, որից 69 տոկոսը լուծվել է հայտատուի օգտին: Նա հավելել է, որ հայտատուներին 2012թ. առաջին եռամսյակում արդեն վերադարձվել է 76 մլն դրամ, 2009թ. 26 մլն դրամի, 2010թ. 29 մլն դրամի, 2011թ. 58 մլն դրամի դիմաց: «Այս տարվա աշխատանքը կարելի է «գերազանց» գնահատել: Այս ցուցանիշը 100 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն շրջանի ցուցանիշից, իսկ մինչ տարեվերջ մենք վստահ ենք, որ այն նույնիսկ 100 տոկոսից ավելին կլինի»,-ասել է նա: Ֆինանսական հաշտարարը նման արդյունքները բացատրում է բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմամբ: Երևանում աշխատանքն է սկսել Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի ու այլ երկրների օմբուդսմեննրի երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որն ուղղված է հանրության վստահության բարձրացմանն ու ֆինանսկաան միջնորդության ավելացմանը-3»: Միջոցառմանը զեկույցներով հանդես կգան Մեծ Բրիտանիայի ֆինանսական օմբուդսմենը, Ֆրանսիայի ապահովագրական օմբուդսմենը, Կանադայի բանկային և ներդրումային օմբուդսմենը, Նոր Զելանդիայի ապահովագրության ու խնայողությունների օմբուդսմենը, Իռլանդիայի ֆինանսական հաշտարարը, Ռուսաստանի, ՀԿ և Հայաստանի ֆինանսական հատված ներկայացուցիչներ: Հյուրերը կներկայացնեն ֆինանսական հաշտարարի աշխատանքի միջազգային փորձը, կծանոթանան Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի աշխատանքին, բանկային ու ապահովագրական օրենսդրությանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |