ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն նախօրեին հաստատել է լրագրողներին, որ Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Միխեիլ Սահակաշվիլին կքննարկեն Ախալքալակում ռուսաստանյան ռազմակայանների շուրջ ստեղծված իրավիճակը: «Ոչ պաշտոնական հանդիպումները կարող են շատ դրական արդյունքների հանգեցնել, ավելի շատ, քան նախագահների միջեւ բանակցությունները պաշտոնական այցերի ժամանակ»,- ասել է Ն.Բուրջանաձեն: Նա նաեւ «գոհունակություն է հայտնել», որ «Հայաստանի պաշտոնական իշխանությւոնները եւ , առաջին հերթին այդ երկրի նախագահը բոլորովին միանշանակորեն հայտարարել են, որ ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերումը` դա Վրաստանի ներքին գործն է, եւ այն ինքը պետք է որոշի` այդ հարցի առնչությամբ ոչ մի պաշտոնական դիրքորոշում Հայաստանը չի հայտնի»: Հիշեցնենք, որ որոշ փորձագետների կարծիքով` Քոչարյանի Վրաստան կատարած անսպասելի ոչ պաշտոնական այցը պայմանավորված է, առաջին հերթին, երկրի հարավի հայ բնակչության բողոքի ակցիաների հաճախացմամբ` ուղղված Ախալքալակից ռուսաստանյան ռազմակայանի դուրսբերման դեմ: Բնակչությունը անհանգստանում է, որ ռազմակայանի դուրսբերումից հետո նրանք կզրկվեն կայուն եկամտի աղբյուրից` շրջանի բնակիչների մեծ մասը աշխատում է ռազմակայանում: Բացի այդ, Ախալքալակի բնակիչներն անհանգստացած են ռուսաստանյան ռազմակայանը ՆԱՏՕ-ի կայանով փոխարինմամբ` մասնավորապես, թուրքական:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---