ԱՄՀ-ն կրճատել է 2012-2013թթ. համաշխարհային աճի կանխատեսումները 9 հոկտեմբերի 2012 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամն ապրիլից ի վեր կրճատել է տնտեսական աճի կանխատեսումները երկրորդ անգամ և նախազգուշացրել ամերիկյան և եվրոպական կարգավորիչներին, որ տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունը կերկարացնի անկումը: Զարգացած տնտեսությունների աճը չափազանց թույլ է գործազրկությունը նվազեցնելու համար, հայտարարել է ԱՄՀ-ն Համաշխարհային տնտեսական կանխատեսման մեջ, որը թողարկվել է հիմնադրամի նիստի նախաշեմին, որը կայանալու է այս շաբաթ Տոկիոյում: Կարգավորիչներն ԱՄՆ-ում «բյուջետային անկումը» և եվրագոտու պարտքային ճգնաժամն անվանում են համաշխարհային տնտեսության գլխավոր խնդիրները: ԱՄՀ-ն հիմա ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունը 2012-ին կաճի 3,3 տոկոսով այն դեպքում, երբ հուլիսին կանխատեսել էր 3,5 տոկոս աճ: Դա 2009-ից ի վեր կարող է դառնալ ամենադանդաղ դինամիկան, երբ աշխարհը փորձում էր դուրս գալ ֆինանսական ճգնաժամից: Հիմնադրամն ակնկալում է համաշխարհային աճի արագացում 2013-ին մինչև 3,6 տոկոս, իսկ հուլիսյան կանխատեսումը եղել է 3,9 տոկոս: Եվրագոտու համար ԱՄՀ-ն կանխատեսում է այս տարի տնտեսության կրճատում 0,4 տոկոսով և 2013-ին աճ 0,2 տոկոսով, հաղորդում է Ռոյթերսը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |