ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵԱՀԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ 2 ապրիլի 2005 - 08:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին տարածած հայտարարությունում Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) մեղադրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելին հակաադրբեջանական դիրքորոշման դրսեւորումում: Ինչպես ասվում է հայտարարությունում, կազմակերպությունը դատապարտում է ԵԱՀԿ դիրքորոշումը: «ԵԱՀԿ նախագահը Երեւանում իր ելույթներում հստակ դիրքորոշում է արտահայտել մինչեւ այս տարվա վերջ Լեռնային Ղարաբաղի` բանակցային գործընթացին միանալու վերաբերյալ: ԵԱՀԿ նախագահը հայերի ճնշմամբ եւ թելադրանքով բաց տեքստով աջակցում է ագրեսոր Հայաստանի դիրքորոշմանը», ասվում է հայտարարությունում: ՂԱԿ-ը «անթույլատրելի» է գտնում այն, որ ԵԱՀԿ նախագահը, ստանձնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման դերը, կողմնակից է նման դիրքորոշմանը: «Հայաստանը նման ձեւով ներգրավելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցություններում` փորձում է փոխել հարցի իմաստավորությունը, շեղել ուշադրությունն իր ագրեսորական գործողություններից»,- ասվում է հայտարարությունում: Այնտեղ նշվում է նաեւ «նման կեղտոտ քաղաքականության խոչընդոտման համար բոլոր միջոցների օգտագործման անհրաժեշտությունը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |