ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումը կանցկացնի Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի անձնական մանդատի համաձայն, հոկտեմբերի 10-ին պլանավորվում է դիտարկում անցկացնել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ակնա (Աղդամ) բնակավայրից արևելք:

Ղարաբաղյան կողմից դիտարկումն անցկացնում են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Պիտեր Կին և դաշտային օգնական Իրժի Աբերլեն, ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, նրա անձնական օգնական Ուիլյամ Պրայորը և դաշտային օգնական Խրիստո Խրիստովը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---