ԱՀՀ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՄՆ ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԿԱՆԻ ԱՅՆ, ԻՆՉ ԱՐԵԼ ԵՆ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ վաղ թե ուշ կանի այն, ինչ արել են մյուս երկրները: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Ռոսս Վարտյանը, տեղեկացնում է թուրքական «Միլլեթ» թերթը: «Ֆրանսիան ճանաչել է ցեղասպանությունը, սակայն դա բոլորովին չի վնասել թուրք-ֆրանսիական հարաբերություններին»,- ավելացրել է նա: Նա անիմաստ է համարել առաջարկությունն այն մասին, որ ցեղասպանության հարցը դրվի քննարկման` պատճառաբանելով, որ պատմաբանները դա վաղուց արդեն քննարկել են եւ հանգել որոշակի եզրակացության: Պատասխանելով այն հարցին, թե «ցեղասպանությունը միա՞յն սփյուռքի խնդիրն է»` Ռ.Վարտյանը նշել է. «Ցեղասպանության ճանաչումը` դա Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկն է: Ամեն տարի ապրիլի 24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր են այցելում շուրջ 1 մլն մարդ, որը կազմում է Հայաստանի բնակչության 1/3-ը: Մենք սփյուռքի ներկայացուցիչներս` թշնամանք չունենք թուրք ժողովրդի նկատմամաբ»: Ռ.Վարտյանը, պատասխանելով Թուրքիայի տարածքային ամբողջականությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերին, չի հերքել, որ ցեղասպանությունը որոշակի հետեւանքներ կունենա Թուրքիայի համար: Սակայն, բայց եւ այնպես նշել է. «Ցեղասպանության ճանաչման հետեւանքների որոշումը չի վերաբերվում Սփյուռքին: Դա Երեւանի եւ Անկարայի գործն է: Ինչ վերաբերում է հողային պահանջներին, ապա Հայաստանի իշխանություններն արել են միակողմանի հայտարարություն` Թուրքիայի տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ»: «Հայաստանը եւ Թուրքիան պետք է կարողանան քննարկել բոլոր գոյություն ունեցող խնդիրները: Անհրաժեշտ է բացել սահմանները: Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում եւ չի էլ կարող լինել: Գլխավորն առողջ երկխոսությունն է: Ցեղասպանության ճանաչումը տեղի կունենա այն ժամանակ, երբ դա կցանկանա թուրք ժողովուրդը եւ կստիպի դա անել թուրքական կառավարությանը, սակայ ոչ արտաքին ճնշմամբ: Թուրքիան աստիճանաբար վերակառուցվում է, ժխտում է պատմությունը, այլ կերպ Օրհան Փամուկը հրապարակայնորեն չէր արտահայտվի 1 մլն հայերի սպանության մասին»,- նշել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---