Անջելո Օգբոննան բաց կթողնի Հայաստանի հետ խաղը![]() 9 հոկտեմբերի 2012 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է football-italia.net-ը, Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Անջելո Օգբոննան բաց կթողնի Հայաստանի հետ խաղը: Օգբոննայի մոտ սրվել է շագանակագեղձի բորբոքումը, և գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին, ամենայն հավանականությամբ, նրա փոխարեն ոչ մեկին չի ներկայացնելու: Օգբոննան «Սկուադրա Աձուրայի» կազմում անցկացրել է չորս ընկերական խաղ, իսկ 2014-ի ԱԱ ընտրական փուլում խաղացել է Բուլղարիայի հետ: Եվրոպայի փոխչեմպիոնների կազմում առաջին մարզումը բաց է թողել նաև Ինյազիո Աբատեն, ով նույնպես առողջական խնդիրներ է ունեցել: Իտալացի ֆուտբոլիստները Երևան կժամանեն հոկտեմբերի 10-ին, իսկ Հայաստանի հետ խաղը կկայանա հոկտեմբերի 12-ին Երևանի ժամանակով ժամը 21:00-ին «Հրազդան» մարզադաշտում: 2014-ի ԱԱ ընտրական B խմբում Իտալիան հավաքել է չորս միավոր և գլխավորում է աղյուսակը, իսկ Հայաստանը երեք միավորով երրորդ տեղում է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |