Եվրահանձնաժողովը մշտապես վերահսկում է Իրանի հանդեպ պատժամիջոցների հարցը![]() 9 հոկտեմբերի 2012 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը մշտապես վերահսկում է Իրանի հանդեպ պատժամիջոցների հարցը, հայտնում է «Թրենդը», ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի գրասենյակում աղբյուրի վրա հղումով: «Մենք շարունակում ենք մշտապես վերահսկել պատժամիջոցների ռեժիմը և կարող ենք փոխել այն, եթե անհրաժեշտ լինի»,-ասել է աղբյուրը: Պատասխանելով իրանական գազի ներկրման հնարավոր արգելքի մասին հարցին՝ աղբյուրը Քեթրին Էշթոնի գրասենյակում ասել է, որ «չի կարող մեկնաբանել մամուլում տարածվող լուրերը» ԵՄ-ն մտադիր է հավանություն տալ նոր պատժամիջոցներին ԱԳ նախարարների հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը: Անցած շաբաթ դիվանագետները սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել իրանական գազի առաքումների արգելման մասին: «Գազի հարցում պայմանավորվածություն կա»,-մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքերը: Մեկ այլ աղբյուրի համաձայն, խոշոր պետությունները, ինչպիսիք են Գերմանիան, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, սատարում են էմբարգոյին: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |