Հնագետ. Կոռեկտ չէ ասել, թե որն է գինու հայրենիքը, այլ պետք է նշել, թե որն է գինու բնօրրանը![]() 9 հոկտեմբերի 2012 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում հայտնաբերված աշխարհի հնագույն գինու հնձանի հայտնաբերումը լավագույն հնարավորությունն էր Արենին որպես գինու հայրենիք գրանցելու համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, հնձաները հայտնաբերած հնագետ Բորիս Գասպարյանը: Ըստ հնագետի, վրացիները երկար աշխատանք են կատարել, և պետական մոտեցման շնորհիվ իրենց երկիրը հռչակել են գինու բնօրրան: Հանրահռչակելու առումով, ըստ Գասպարյանի, մենք բավական հետ ենք մնացել: Գիտնականն ասում է, որ կոռեկտ չէ խոսել, թե ումն է գինին: Պետք է պարզապես նշել, թե որն է գինու հայրենիքը: Հնագետը դժվարանում է խոսել Հայաստանի անելիքների մասին, քանի որ լավ ծանոթ չէ գրանցման կարգին ու կառույցին: Բայց միանշանակ կարծում է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ նրանք դիմել են ԵՄ-ի հարցերով իրավաբաններին, որոնք մեծ գումար են պահանջում, որպեսզի Հայաստանի շահերը պաշտպանեն: Նրա խոսքով, իրենց նպատակն է չեղյալ հայտարարել Վրաստանը գինու բնօրրան հայտարարելու փաստը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |