Վ. Կովալենկո. Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանի հայերը վերադառնան Հայաստան 9 հոկտեմբերի 2012 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի հայերը Ռուսաստանից վերադառնան Հայաստան: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն` ամփոփելով հայ-ռուսական առաջին գիտազբոսաշրջային արշավի արդյունքները, որն ավարտվել է այսօր: «Հասարակական նշանակության տեսանկյունից այդ արշավը մեծ ուշադրություն է գրավել, քանի որ առաջին անգամ է կազմակերպվել նման ձևաչափով և անդրադարձել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի: Մեզ չեն բավարարում մեր ժողովուրդների միջև կապերը, դրանք պետք է բազմաբնույթ լինեն, որովհետև մենք դաշնակից երկրներ ենք: Բացի այդ, Ռուսաստանում բնակվող հայերի մեծամասնությունը մինչև հիմա երբեք չեն եղել Հայաստանում, և այդ արշավի արդյունքներն ուղղված են լինելու նաև նրան, որպեսզի նրանք գան հայրենիք»,- հայտարարել է նա, հույս հայտնելով, որ արշավի արդյունքները կօգնեն ժողովուրդներին կապել ավելի սերտ կապերով: Առաջին հայ-ռուսական գիտազբոսաշրջային արշավը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ դեսպանատան հովանու ներքո: Արշավը սկսվել է Երևանում, այնուհետև երթուղին անցել է Գյումրիով, Դիլիջանով, Սևանով, Գորիսով, Կապանով, Մեղրիով, Օշականով և Էջմիածնով: Միջոցառումը կայացել է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |