Միթ Ռոմնին առաջ է անցել Օբամային

Միթ Ռոմնին առաջ է անցել Օբամային

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին առաջ է անցել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայից: Այսպիսին են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ըստ հարցման, այս պահին Ռոմնիի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 49 տոկոսը, Օբամայի օգտին՝ 45 տոկոսը:

Ըստ սեպտեմբերյան հարցման արդյունքների, Օբաման առաջ էր Ռոմնիից 9 կետով: Վերլուծաբանները Ռոմնիի հաջողությունը բացատրում են հոկտեմբերի 3-ի ելույթով հեռուստաբանավեճի ժամանակ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---