Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը Տոկիոյում կմասնակցի ՀԲ և ԱՄՀ տարեկան հանդիպմանը![]() 9 հոկտեմբերի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տոկիո` Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով: ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, այլ պաշտոնատար անձինք: Այցի շրջանակներում նախատեսված են հայկական պատվիրակության հանդիպումները Համաշխարհային բանկի (WB), Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի(EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |