Հետաքննություն. Անհետացած միկրոավտոբուսները հայտնաբերվեցին![]() ![]() PanARMENIAN.Net - «Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.հ. 10 և 20 երթուղիների աշխատանքը մեր կողմից ևս ուսումնասիրվել է առավոտյան և երեկոյան «պիկ» ժամերին։ Ուսումնա-սիրությունից պարզվել է, որ քաղաքացիների հայտնած տեղեկատվությունը չի համա-պատասխանում իրականությանը։ Նշված երթուղիներում հիմնականում ապահովվում է սահմանված քանակի շարժակազմերը, երթուղիները շահագործվում են 6-7 րոպե շարժման միջակայքերով»։ Սա Երևանի քաղաքապետարանից ենք ստացել սեպտեմբերի 25-ին` ի պատասխան սեպտեմբերի 19-ին ուղարկված հարցման: Ի դեպ, բազմաթիվ զանգերից ու «խնդրանք-հորդորներից» հետո: Սեպտեմբերի 18-ից նշված երթուղիները սկսեցին շատ վատ աշխատել: Բացի մեզ դիմած քաղաքացիներից, այս ամենի ողջ ընթացքին հետևել ենք անձամբ, ստուգելով ցանկացած բան, ինչի մասին մեզ տեղեկլացրել են: Սեպտեմբերի 19-ի առավոտյան 20 համարի Շենգավիթի վերջին կանգառում (վարորդների խոսքով՝ конец) փորձեցինք ճշտել, ինչն է պատճառը, որ նախկինում գրեթե անխափան աշխատող երթուղում նման խնդիր է առաջացել: Վարորդներից մեկը պատասխանեց, որ մեքենաները որակավորման մրցույթի են մասնակցում, շուտով մրցույթը կավարտվի, մեքենանարերը կվերադառնան երթուղի: Պատասխանը, թեև կցկտուր էր, բայց համոզիչ թվաց: Անցավ ուղիղ մեկ շաբաթ, բայց մեքենաներն այդպես էլ գիծ չվերադարձան: Վերջին կանգառում հերթական վեճերից մեկի ժամանակ վարորդներց մեկն ասաց, որ գործընկերները թողել-գնացել են, բայց հրաժարվեց մանրամասնել: Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում եղած միկրոավտոբուսների շարքերը էլ ավելի նոսրացան, իսկ նախորդ օրը դարձյալ վեճի բռնվեցին վարորդներն ու կանգառում սպասող քաղաքացիները: Նրանցից մեկը հայտարարեց, որ Խանջյան փողոցում վթար է եղել ու խցանում է, ինչից հետո ուղևորները պոռթկացին ու «ապացուցեցին» նրան, որ մի ամիս շարունակ խցանում ու վթար չի լինում: Ավելի տարեց վարորդներից մեկը առավել ազնիվ գտնվեց ու արդեն ընթացքի ժամանակ ասաց ուղևորներին, որ ոչ մի խցանում էլ չկա -30 կիլոմետրանոց գծում 10 մարշրուտնիա աշխատում, բա ի՞նչ եք ուզում: «Իսկ ինչու» հարցին էլ պատասխանեց. -Գնացել 26 են քշում, ընդեղ պասաժիրները շատ են: Ու այսպես բացահայտվեց 20 համարի երթուղու միկորավտոբուսների առեղծվածային անհետացման պատճառը: Հ.Գ Չեք մոռացել, չէ՞ վերևում գրված քաղաքապետարանի պատասխանի մասին: Նորից կարդացեք: «Մեր կողմից ևս ուսումնասիրվել է առավոտյան և երեկոյան «պիկ» ժամերին»: Այստեղից եզրահանգում՝ կամ քաղաքապետարնից մեզ խաբել են, թե իրենք ուսումնասիրել են նշված երթուղին, կամ աշխատակիցներն են քաղապապետարանին խաբել, որ ուսումնասիրել են: Հ.Հ.Գ. 26 համարի երթուղին գործարկվել է հոկտեմբերի 4-ին, ուստի միանգամայն հնարավոր է, որ 20 համարի երթուղայինի վարորդի ասածները համապտասխանում են իրականությանը: Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |