Լուվրում կցուցադրվի Հարություն Խաչատրյանի «Սահմանը» 9 հոկտեմբերի 2012 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ հայկական ֆիլմը կցուցադրվի Լուվրում: Հոկտեմբերի 14-ին Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009թ. Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, կցուցադրվի Լուվրում: Ֆիլմը կներկայացնի աշխարհահռչակ իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոսթամին, որի երկու ֆիլմերը ևս կցուցադրվեն նույն ծրագրի շրջանակում: Աբաս Քիառոսթամին Լուվրի պաշտոնական կայքում «Սահմանի» մասին գրում է. «Հարություն Խաչատրյանը կարողացել է շատ անսովոր ձևով կինո բերել նոր հերոսի: Ես այլևս ոչ մի տեղ նման բան չեմ տեսել: Քո առջև գոմեշ է, և նայելով նրան` հասկանում ես, որ նա էլ ունի գիտակցություն և զգացմունքներ: Այսօրվա համաշխարհային կինոն նկարում է պոռնիկների, մաքսանենգների, մարդասպանների` նրանց, ում դժվար է մարդ կոչել: Իսկ Խաչատրյանի ֆիլմում մենք տեսնում ենք մի գոմեշի, որն ավելի մարդկային է, քան թվարկածս արարածները: Ինչպե՞ս կարող էր նման ֆիլմը չտպավորվել և չփոխել իմ ներաշխարհը…»: Հարություն Խաչատրյանի «Սահման»-ը դեռևս միակ հայկական ֆիլմն է, որ արժանացել է շուրջ 15 մրցանակի, այդ թվում` գլխավոր մրցանակների Անթալիայի, Անապայի միջազգային կինոփառատոներում, Գորիցայում` Դարկո-Բրատինա հատուկ մրցանակի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |