Հ1-ը մեկ տարվա մեջ հեռարձակել է ավելի քան 636 ժամ գովազդ

Հ1-ը մեկ տարվա մեջ հեռարձակել է ավելի քան 636 ժամ գովազդ

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին ալիքը 2011 թ-ի մայիսից մինչ 2012 թ-ի հունիսը հեռարձակել է 636 ժամից ավելի գովազդ: «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն այսօր ներկայացրեց այդ ժամանակահատվածում կատարած մոնիթորինգի արդյունքները, ըստ որի մեկ րոպեի համար հեռուստաընկերությունը ստացել է մոտ 24.000 դրամ գումար:Մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ կան նաև ծպտված հավանական գովազդներ: Ըստ հետազոտությունների, հունիս ամսին հնարավոր քողարկված գովազդի առավել շատ ժամանակ և առավել շատ երևացած օբյեկտը դա ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունն է:

Այս հաշվետվություններն «Ասպարեզը» նամակով ուղարկել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին, հեռուստաընկերության տնօրինությանը, Ազգային ժողովին և ակնկալում է համապատասխան արձագանք:

Հիշեցնենք, որ համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 26-րդ հոդվածի, «Հանրային հեռուստաընկերություններում` առևտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների 7 տոկոսը»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---