Կաթողիկոսը «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ է հանձնել

Կաթողիկոսը «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ է հանձնել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ անցկացվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շքանշանների հանձնման արարողություն: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Հայրենիքին, եկեղեցուն և ժողովրդին մատուցած ծառայությունների և վաստակի համար Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ են շնորհվել Սաբիր Ստեփանյանին և Մանուկ Վարդանյանին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնության խոսքով շնորհավորել է շքանշանակիրներին, անդրադառնալով նրանց նվիրյալ ու ազգօգուտ գործունեությանը, մաղթելով, որ Բարին Աստված Իր օրհնության ներքո միշտ քաջառողջ ու երջանիկ պահի նրանց` առաջնորդելով եկեղեցաշեն ու հայրենանվեր նորանոր իրագործումների:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---