Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է AIBA տեխնիկական հանձնաժողովի ներկայացուցիչներին

Հրաչյա Ռոստոմյանը  ընդունել է AIBA տեխնիկական հանձնաժողովի ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ընդունել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի ներկայացուցիչներին, որոնք Երևանում են գտնվում նոյեմբերի վերջին մեկնարկող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության կազմակերպչական աշխատանքներին ծանոթանալու համար: Ռոստոմյանը տեղեկացրել է կատարված կազմակերպչական այն մեծ ծավալի աշխատանքների մասին, որոնք նպաստելու են մրցաշարի լավագույնս անցկացմանը: «Մասնակիցները բնակվելու են բարձրակարգ հյուրանոցներոմ, ապահովված է լինելու բոլորի անվտանգությունը, և ընդհանրապես, արվելու է առավելագույնը, այս մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- նշել է նա:

Հյուրերը տեղեկացրել են, որ եղել են մարզասրահներում, ծանոթացել պայմաններին և հույս հայտնել, որ մինչև մրցաշարի մեկնարկը բոլոր կազմակերպչական աշխատանքներն արդեն ավարտված կլինեն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---