«Հայֆեստ». Թուրքական խումբը ճամփորդեց Կոմիտասի հետ![]() 9 հոկտեմբերի 2012 - 19:19 AMT PanARMENIAN.Net - «Հայֆեստ» 10-րդ միջազգային թատերական փառատոնը հյուրընկալել է թուրքական Չիպլար Այակլար Կումպանյաս թատերախմբին, որը ներկայացրել է «Ճանապարհորդություն Կոմիտասի հետ» և Հրանտ Դինքին նվիրված մի ներկայացում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատերախմբի անդամ, մեր հայրենակից Միհրան Թադեոսյանը պատմեց, որ խմբում կա 2 հայ: Կոմիտասին նվիրված ներկայացումը երաժշտական-պարային է, որի ուղիղ կեսն իմպրովիզացիա է: Ներկայացումն ուղեկցվում է Կոմիտասի լուսանկարներով: Դրա համար ավելի շատ մետաֆորաներ և պատկերներ են օգտագործված: Նա պատմեց, որ թատերախումբը նպատակ չի դրել հայկական ներկայացումներ բեմադրել, և իր հիմնական հանդիսատեսը թուրքեր են: «Ես արվեստագետ եմ, և իմ գործն եմ անում», -ասաց Միհրանը: Խումբը մասնակցում է «Եվրասիա» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Հայ-թուրքական թատերական պլատֆորմին, որի նպատակն է երկխոսություն հաստատել հայ և թուրք արվեստագետների միջև: Այժմ թուրքական խումբն ու հայկական «Միհր» թատրոնը համագործակցության եզրեր են փնտրում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |