Հայկական ՀԿ-ները պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ`Սամցխե-Ջավախքի խնդիրների լուծման հարցում![]() 9 հոկտեմբերի 2012 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` նվիրված Վրաստանի խորհրդարանական ընտրույթուններին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Շնորհավորում ենք Վրաստանի ժողովրդին՝ բոլոր դժվարությունները հաղթահարելով իր ազատ կամք արտահայտելու առիթով, և «Վրացական երազանք» դաշինքին՝ հասարակության մեծամասնության վստահության քվեն ստանալու կապակցությամբ»։ «Հատկանշական է ոչ միայն ընդդիմադիր դիրքերից ընտրություններին մասնակցած «Վրացական երազանք» դաշինքին ի նպաստ հասարակության մեծամասնության կողմից քվեարկելու փաստը, այլ նաև՝ երկրի նախագահի կողմից այդ արդյունքներ ընդունելու փաստը։ Վարդերի Հեղափոխությունը մոտ տաս տարի անց՝ տվեց իր պտուղը. ժողովուրդը արտահայտեց իր կամքը և գործող իշխանությունը ենթարկվեց այդ կամքին։ Վրաստանի անկախությունից ի վեր, առաջի անգամ ստեղծվել են խաղաղ ու օրինական ձևով իշխանափոխություն կատարելու բոլոր նախադրյալները»,-ասվում է հայտարարությունում։ «Նույնքան հատկանշական է այն փաստը, որ պաշտոնական արդյունքների համաձայն, Սամցխե-Ջավախքում քվեարկությունը եղել է ի նպաստ իշխանությունների և նրանց կողմից առաջադրված մեծամասնական թեկնածուներին։ Հաշվի առնելով հասարակության մոտ առկա դժգոհությունը գործող իշխանությունների նկատմամբ, այս փաստը վկայում է մեր երկրամասում ստեղծված հալածանքի, սպառնալիքների ու վախի մթնոլորտի և ընդհանրապես ժողովրդավարության սկզբունքներից հեռու լինելու մասին։ Չնայած խորհրդարանում նոր մեծամասնությունը դեռևս պետք է իր արդյունավետ գործունեությունը ցույց տա, նոր մեծամասնության ղեկավարը անցած մի քանի օրերի ընթացքում հասցրեց հայերի նկատմամբ հակասական և մտահոգության տեղիք տվող մտքեր հրապարակել։ Այդուամենայնիվ, Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը երկրի քաղաքական և տնտեսական զարգացման համար այս կարևոր հանգրվանի շեմին՝ հայտարարում է իր լավատեսությունը, որ ընտրություններով սկսված փոփոխությունները կունենան իրենց շարունակությունը և ինչպես Վրաստանի ամբողջ հասարակության, այնպես էլ՝ մեր երկրամասի ժողովուրդի համար կբերեն իսկական բարեփոխումներ՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական և հոգևոր բնագավառներում։ Մենք այս լավատեսությամբ հայտնում ենք մեր պատրաստակամությունը նորընտիր իշխանությունների հետ գործակցաբար՝ օբյեկտիվ, արդարացի և իրավականորեն լուծելու մեր երկրամասի բոլոր խնդիրները, հանուն Վրաստանի կայուն և ժողովրդավար զարգացման»,-իրենց հայտարարությունում նշել են խորհրդի ներկայացուցիչները։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |