ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 60-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԷՍՏԱՖԵՏԸ ՀԱՍԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԶԲՈՍԱՅԳԻ

PanARMENIAN.Net - Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակին նվիրված խորհրդանիշների էստաֆետը այսօր հասել է Երեւանի հաղթանակի զբոսայգի, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Հաղթանակի խորհրդանիշը վիմպել է, որի մի կողմում պատկերված է Հաղթանակի շքանշանը, իսկ մյուսում` ԱՊՀ խորհրդանիշը: Նշենք, որ հայկական կողմին խորհրդանշանը փոխանցվել է Վրաստանի հետ սահմանից: Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի կրթական մասի պետ փոխգնդապետ Խաչատրյանի խոսքերով, Հաղաթնակի խորհրդանիշները կուղղվեն Մուրմանսկ եւ կշարունակեն իրենց էստաֆետային ուղին ԱՊՀ արտաքին սահմաններով մինչեւ Մոսկվա: Այսօր հաղթանակի զբոսայգում տեղի ունեցած միջոցառման ընթացքում Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրմանատար գնդապետ Վյաչեսլավ Ոսկանյանը, մասնավորապես, հայտարարել է, թե «այդ խորհրդանիշը ոչ միայն խորհրդային ժողովրդի հաղթանակի վկայությունն է, այլ նաեւ վկայությունն է նախկին խորհրդային երկրների եւ սահմանապահ գերատեսչությունների միջեւ ամրապնդվող կապերի եւ բարեկամության»: Հատկանշական է, որ էստաֆետի խորհրդանիշները անց են կացվել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ողջ սահմանի երկարությամբ: Իր հերթին, ռուս սահմանապահները էստաֆետը տարել են իրենց կողմից հսկվող Հայաստանի սահմանի ողջ պարագծով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---