«Չորրորդ ինքնիշխանություն». Որոտանի ՀԷԿ-երի ճակատագիրը

«Չորրորդ ինքնիշխանություն».  Որոտանի ՀԷԿ-երի  ճակատագիրը

PanARMENIAN.Net - «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «Ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող լուրերի, Սերժ Սարգսյանը՝ իր մերձավորների միջոցով ցանկանում է ձեռք բերել Որոտանի ՀԷԿ-երի համակարգը: Ըստ իշխանական թերթի աղբյուրների, այդ մտադրաթյունը պետք է իրականացվի մինչև 2013-ին կայանալիք նախագահական ընտրությունները՝ մինչև փետրվար: Դեռևս մեկ տարի առաջ տեղեկություններ շրջանառվեցին, որ Որոտանի ՀԷԿ-երը ցանկանում են ձեռք բերել ռուսները: Ըստ այդ լուրերի, Ռուսաստանից Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը սահմանի վրա չթանկացննելու պայմանով Ռուսաստանը կամ հավատարմագրային կառավարման սկգբունքով, կամ էլ սեփականության իրավունքով իր ձեռքն էր ցանկանում վերցնել այդ համակարգր: Սակայն, ոուսական կողմին Որոտանր չհասավ, և այժմ այդ համակարգի վրա է Սերժ Սարգսյանի աչքը»:

Թերթը հիշեցնում է նաև, որ այդ համակարգը գտնվում է ՀՀ էներգետիկայի նախարարության բալանսում, այն թողարկում է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 20 տոկոսը, և համակարգում թողարկված 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ամենացածրն է Հայաստանում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---