ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՐՔԵԼ Է ԱՅՆ ՎԱՐԿԱԾԸ, ԹԵ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ՀԵՏ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ 4 ապրիլի 2005 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հերքել է այն վարկածը, թե Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: «Հայաստանը անկախ երկիր է, որն իր շահերն ունի,-ընդգծել է Սահակաշվիլիմ «Ռուստավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում,- Հայաստանը մեր հարեւանն է, նրա նախագահը եւ քաղաքական վերնախավը բարեկամաբար են տրամադրված Վրաստանի հանդեպ, եւ մենք, իհարկե, նույնպես շատ բարեկամաբար ենք տրամադրված մեր հարեւանների հանդեպ: Մեզ համար շատ դժվար կլինի ինչ-որ արդյունքի հասնել երկրի ներսում կամ նրա սահմաններից դուրս առանց փոխադարձ օգնության, եւ դա բնական է»: Մեկնաբանելով Հայաստանի նախագահի ապրիլի 1-2 Վրաստան կատարած այցի անսպասելի եւ ոչ պաշտոնական բնույթը` Միխաիլ Սահակաշվիլին նշել է, որ «հարեւանի մոտ մի բաժակ թեյի գնալու համար, պետք չէ զանգահարել երկու շաբաթ առաջ` միշտ, երբ հարեւանները հարցեր ունեն կամ չունեն եւ ուղղակի ցանկանում են տեսակցել միմյանց հետ մենք հեռու չենք եւ կարող ենք այցելել միմյանց առանց որեւէ նախազգուշացման, փակվել եւ խոսել, եթե խոսելու բան կա»: Ընդ որում Վրաստանի նախագահը ընդգծել է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մենք միշտ խոսելու բան կունենանք, քանի որ մենք այնքան ենք շաղկապված, միահյուսված, այնքան ընդհանուր խնդիրներ ունենք, որ պետք է հիմար լինել, նման շփումներից հրաժարվելու համար»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |