«Ժողովուրդ». ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմը փոխվում է![]() 10 հոկտեմբերի 2012 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է. «Թեև ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մի կողմից չթաքցնելով իր «արժանիքները», մյուս կողմից էլ հերքել էր իրեն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի փոխարեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում ընդգրկելու մասին լուրերը, սակայն երեկ պարզվեց հակառակը: Աժ-ում ԵԽԽՎ պատվիրակության ասուլիսի ժամանակ Նադդալյանն ասել է, թե ինքը պատվիրակության կազմում չի ընդգրկվի զուտ իր պաշտոնական դիրքից ելնելով, ըստ նրա` ինքն ԱԺ փոխխոսնակ է, իսկ ԵԽԽՎ-ում չկա նախադեպ, որ ԱԺ փոխխոսնակն ընդգրկվի ԵԽԽՎ պատվիրակության կազմում»: Բայց «Ժողովուրդը» հիշեցնում է, որ ժամանակին 2003-2008թթ., Տիգրան Թորոսյանը, լինելով ԱԺ փոխնախագահ, այնուհետև նախագահ, ընդգրկված էր ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում, ավելին, դրա ղեկավարն էր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |