Միշել Պլատինի: Երևանում խոսել ենք EURO-2020 ծրագրի և մրցավարության մասին

Միշել Պլատինի: Երևանում խոսել ենք EURO-2020 ծրագրի  և մրցավարության մասին

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի «Բարձրագույն գործադիր ծրագրի» Կլոր սեղանի շրջանակներում Երևան այցելած ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին անդրադառնալով երևանյան հանդիպմանն ասել է.«Առաջին անգամ է, որ ես մասնակցում եմ այս ծրագրի Կլոր սեղանին և կարծում եմ այն լավ էր կազմակերպված: Այս միջոցառումը թույլ է տալիս խոսք տալ նաև ֆեդերացիաների նախագահներին և լսել նրանց կարծիքներն ու առաջարկները:

Ընդհանուր առմամբ գոհ եմ հանդիպումից: Մենք մի քանի այսպիսի միջոցառումներ ենք կազմակերպում: Դրանցում առայժմ ուղղակի խոսակցություններ են, զրույցներ: Ես աշխատանքային այցով չեմ եկել: Մեկնելու եմ նաև Կենտրոնական Ասիայի երկրներ: Եկել եմ ուղղակի հանդիպելու ընկերոջս`Ռուբեն Հայրապետյանին»:

Ա ընդգծել է, որ իրենք խոսել ենք EURO-2020 ծրագրի, մրցավարության և հեռուստաընկերությունների իրավունքների կենտրոնացման մասին:

«Ես սիրում եմ մարդկանց: Ես որևէ երկրի սիրահար չեմ, բայց սիրում եմ մարդկային արժեքները և Երևանում եմ դրանց համար»,- ավելացրել է Պլատինին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---