ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ. «ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐՊԵՍԶԻ 2005 ԹՎԱԿԱՆԸ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԴԱՌՆԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» 5 ապրիլի 2005 - 08:11 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելն Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հասնելու ուղիները: Ինչպես ասվում է Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի կողմից տարածած Ռուպելի այցի արդյունքների առնչությամբ մամուլի հաղորդագրությունում, ԵԱՀԿ գործող նախագահն ընդգծել է, որ խաղաղ գործընթացի ուժեղացման համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները: «Ես կոչ եմ անում բոլոր կողմերին, քաղաքական երկխոսության ճանապարհով փնտրել այդ հարցի լուծման ուղիները: ԵԱՀԿ քաղաքական բառապաշարում չկան հակամարտության կարգավորման այլ միջոցներ, բացի խաղաղից»,- ասել է Ռուպելը: Նա նաեւ կոչ է արել կողմերին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումը: «Ես ցանկանում եմ, որպեսզի 2005 թվականը շրջադարձային դառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների անձնական հանդիպումները կարեւոր իրադարաձություններ են այդ նպատակին հասնելու համար»: Միեւնույն ժամանակ Ռուպելը հույս է հայտնել, որ «հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը կստանա Լեռնային Ղարաբաղի համայնքի լիակատար աջակցությունը»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |