2013-ի սկզբին Հայաստանում կգործարկվի Ազգային ինժեներական լաբորատորիան![]() 10 հոկտեմբերի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում որոշում է կայացրել շուրջ 350 հազար դոլար հատկացնել Ազգային ինժեներական լաբորատորիայի շինարարության համար Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի բազայի վրա: Ինչպես հաղորդել է Հայաստանի կրթության նախարար Արմեն Աշոտյանը կառավարությունում կայացած ճեպազրույցում, նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 6.2 մլն դոլար, որից շուրջ 1.5 մլն կտրամադրի National Instruments ընկերությունը, 650 հազար դոլարը կտրամադրվի համալսարանի արտաբյուջետային միջոցներից, իսկ գումարի մնացած մասը կհատկացնի USAID-ն: Դրա հետ կապված նախարարը հիշեցրել է, որ անցած շաբաթ այդ գործընթացն արագացնելու հանձնարարություն տրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Պլանավորվում է, որ Ազգային ինժեներային լաբորատորիան կգործարկվի 2013-ի հունվար-փետրվարին և կներառի իր մեջ շուրջ 30 լաբորատորիաներ, որոնք հետազոտություններ կանցկացնեն ավելի քան 30 մասնագիտություններով: Լաբորիատորիան կգտնվի բուհի առաջին 4 հարկերում և կզբաղեցնի շուրջ 2 հազար քառ. մետր տարածք: Լաբորատորիան կկրի միջբուհական և տարածաշրջանային բնույթ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |