Հայաստանում կհայտնվեն ժամանակակից վճարովի ավտոկայանատեղիներ

Հայաստանում կհայտնվեն ժամանակակից վճարովի ավտոկայանատեղիներ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղիի կազմակերպման կարգը, որով կարգավորվում են ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում համայնքի ավագանու սահմանած վճարովի ավտոկայանատեղիի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, ավտոկայանատեղիի գետնանշման ձևը, ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիի հատուկ տարածք տեղափոխելու արձանագրության ձևը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացել է, որ իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող առաջին օպերատորները կհայտնվեն 3-4 ամիս անց։ Կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ, և մայրաքաղաքում կլինեն եվրոպական չափանիշներին համապատասխանող ավտոկայանատեղիներ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---