Երևանի առաջին հեծանվուղին բացվեց10 հոկտեմբերի 2012 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Երևանի առաջին փորձնական հեծանվուղին բացվեց: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Կանաչաստան» ՀԿ նախագահ Տիգրան Ճորոխյանը, արդեն մեկ տարի է, ինչ «Կանաչաստանը» և Երևանի քաղաքապետարանը սերտ համագործակցում են հեծանվային տրանսպորտի զարգացման նպատակով: «Այս ընթացքում Կանաչաստան ՀԿ-ի կողմից իրականացված հետազոտության հիման վրա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների միասնական ջանքերի շնորհիվ նախագծվել է Երևանում առաջին հեծանվուղին, որն անցնելու է Օղակաձև զբոսայգու ամբողջ երկայնքով` ձգվելով Առագաստ սրճարանին հարող այգուց մինչև Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող այգին: Քաղաքապետարանի ու «Կանաչաստանի» միջոցներով արդեն իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ, մասնավորապես` նշանների տեղադրման, գծանշման, ինչպես նաև հեծանվային կայանատեղերի տեղադրման աշխատանքները: Սրանով սկիզբ է դրվում Երևանում տրանսպորտային նոր ենթակառուցվածքի ներդրմանն ու զարգացմանը, որը, հուսով ենք, շուտով կընդգրկի Երևանի ողջ տարածքը»,- ասաց նա` հավելելով, որ հեծանվուղին փորձնական է, ուստի կարող են որոշակի թերություններ լինել, որոնք հետագայում անպայման շտկվեն: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն իր հերթին նշեց, որ հեծանվուղու բացումը քաղաքապետարանի տրանսպորտային քաղաքականության նոր ճյուղն է: «Ամբողջ աշխարհն է այսօր միջոցներ ձեռնարկում քաղաքի էկոլոգիական պայմաններն ապահովելու համար և հեծանվուղիների բացումը դրան ուղղված կարևոր միջոցառումներից մեկն է: Հույս ունենք, որ Երևանում հեծանիվը` որպես տրանսպորտային միջոց, գնալով ավելի մեծ տեղ կգրավի` նպաստելով մայրաքաղաքի էկոլոգիական պայմանների բարելավմանը»,- նշեց նա` ընդգծելով, որ մոտ 2,5 կմ երկարությամբ հեծանվուղին հետիոտնի ճանապարհի մի մասն է զբաղեցրել, քանի որ Երևանի ծանրաբեռնված երթևեկությունը դեռևս չի կարող թույլ տալ ուղիներ առանձնացնել երթևեկության ճանապարհներից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |