ԱՊՐԻԼԻ 11-14-Ը ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԱՆՑՅԱԼԻ ԱՊԱԳԱՆ. ՀԱՅԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ» ԵՎ «ԱՆԿԱՐԱ-ԵՐԵՎԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԹԵՄԱՆԵՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ 5 ապրիլի 2005 - 08:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-14-ը Սթրասբուրգում կանցկացվեն Եվրախորհրդարանի կողմից կազմակերպված «Անցյալի ապագան. հայերի վիճակը Թուրքիայում» եւ «Անկարա-Երեւան փոխհարաբերությունները» թեմաներով քննարկումներ: Լսումները, ինչպես տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը, կանցկացվեն Եվրախորհրդարանի կանաչների խմբակցության նախաձեռնությամբ եւ կվարի խմբակցության անդամ, Գերմանիայի ներկայացուցիչ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Աղբյուրի համաձայն` քննարկումներին կմասնակցի ԱՄՆ Մինիսոթի ինստիտուտի պատմաբան եւ սոցիոլոգ Թաներ Ակչամը, որը կներկայացնի «Անցյալի վկաներն օսմանյան արխիիվներն են. պաշտոնական թուրքական պատմությունը պետք է կրկին պարզաբանվի եւ վերագնահատվի» զեկույցը: Լսումներին կմասնակցեն նաեւ թուրքական «Զաման» թերթի լրագրող Էթյեն Մախչիկյանը եւ Թուրքիայում հրատարակվող «Ակոս» հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Նախատեսված են նրանց ելույթները: Ակնկալվում է, որ քննարկումներին կմասնակցեն նաեւ հայկական սփյուռքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ եվրախորհրդարանի մեծ թվով պատգամավորներ: Թուրքական NTV հեռուստաալիքը հիշեցնում է, որ Եվրախորհրդարանը 1987 թվականի հունիսի 18-ին ընդունել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ, իսկ 2004 թվականի դեկտեմբերի 15-ին պահանջել է Անկարայից ճանաչել Ցեղասպանությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |