«Սիվիլիթաս». Ոստիկանները հետևում են «Սիվիլիթասի» աշխատակիցներին

«Սիվիլիթաս». Ոստիկանները հետևում են «Սիվիլիթասի» աշխատակիցներին

PanARMENIAN.Net - «Սիվիլիթաս» հիմնադրամը այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ պնդում են, թե ոստիկանները հետևում են իրենց: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.«Հայրենի իրավապահ համակարգը սկսել է առանձնակի ջանասիրությամբ «պաշտպանել» Սիվիլիթասի և նրա աշխատակիցների շահերը: Վերջին օրերին անհայտ անձինք մեծ հետաքրքրությամբ և «սրտացավությամբ» հետևում են Սիվիլիթասի աշխատակիցներին, թե ինչպես են նրանք ստորագրահավաք կազմակերպում փողոցներում՝ ընդդեմ քաղաքական հետապնդումների: Այդ անհայտ անձինք չեն խորշում անգամ հիմնադրամի աշխատակիցներին ուղեկցել մինչև տուն։

Մենք անընդունելի ենք համարում նման գործելաոճը: Այն որևէ կերպ չի տեղավորվում կառավարական որևէ օղակի պատասխանատվության շրջանակներում։ Եթե հարկային ճնշումներն ու որոշ լրատվամիջոցների անհիմն հրապարակումները ի վիճակի չեղան թուլացնել Սիվիլիթասի աշխատակիցների վճռականությունը, այս միջոցներն էլ են ապարդյուն լինելու։

Մեր գործունեությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ առավելագույնս թափանցիկ և հրապարակային է, և ավելի լավ կլինի՝ իրավապահ և անվտանգության մարմինները զբաղվեն նաև պետության իրական անվտանգությանն առնչվող խնդիրներով»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---