ԱԻԲԱ-ն գերազանց է գնահատել Երևանում կայանալիք երիտասարդների ԱԱ նախապատրաստական ընթացքը

ԱԻԲԱ-ն գերազանց  է գնահատել Երևանում կայանալիք երիտասարդների ԱԱ  նախապատրաստական ընթացքը

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները գերազանց են գնահատել ԱԻԲԱ համակարգող կոմիտեի անդամները, որոնք երկօրյա աշխատանքային այցով գտնվում էին Երևանում:

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանը հյուրընկալելու է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մասնակիցներին:

Համակարգող կոմիտեն ԱԻԲԱ ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խումբ է, որը նախապատրաստական աշխատանքներից սկսած մինչև առաջնության ավարտը հետևելու է, որպեսզի այս սպորտային միջոցառումն ընթանա ԱԻԲԱ ավանդույթներին և չափանիշներին համապատասխան, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Կոմիտեի անդամները` ԱԻԲԱ սպորտային տնօրեն Էմելին Գերբելը, տեխնիկական պատվիրակ Դեյվիդ Ֆրանսիզը և ԱԻԲԱ-ի տվյալների բազայի մենեջեր Ֆիլիպ Յուն, այս օրերի ընթացքում հանդիպումներ ունեցան ՀՀ Սպորտի եվ երիտասարդության հարցերի նախարարության, Օլիմպիական կոմիտեի և բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Հյուրերն այցելել են այն մարզասրահները, որտեղ առաջնության օրերին մարզիկները մարզվելու են, ուսումնասիրել են հյուրանոցային պայմանները, ծանոթացել ինչպես մարզահամերգային համալիրի շենքային հնարավորությունների, այնպես էլ համալիրում այս պահին ընթացող աշխատանքներին:

«Այս կարճ ժամանակահատվածում իրականացված նախապատրաստական աշխատանքները հիմք են տալիս ակնկալելու, որ առաջնությունը Երևանում կանցկացվի պատշաճ մակարդակով»,- գոհունակությամբ նշել են ԱԻԲԱ համակարգող կոմիտեի անդամները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---