Հարսնաքարի գործով դատական նիստը. փաստաբանները պահանջեցին դատավորի ինքնաբացարկը![]() 10 հոկտեմբերի 2012 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Հարսնաքարի գործով 4-րդ դատական նիստի ընթացքում պաշտպանվող կողմի փաստաբանները ներկայացրին դատավորի ինքնաբացարկի միջնորդություն: Պաշտպանվող կողմի փաստաբաններն ասացին, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել նիստի ընթացքում: Դատարանը փաստաբանների միջնորդությունը մերժեց: Մինչ այդ տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց տուժողի կողմի 20 միջնորդությունները: Միջնորդություններում մասնավորպես պահանջում է դատարանից նշանակել դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն, ինչպես նաև տեղանքի և շենքի զննություն և մի շարք այլ կետեր: Պաշտպանող կողմի փաստաբանները պարբերաբար առարկում էին միջնորդությանը` նշելով, որ միջնորդության մեջ օգտագործվում են որակումներ, որ ոնք քրգործով հիմնավորված չեն, զննություն, ինչպես նաև ցուցմունքներ, որոնք, ըստ նրանց, ներկայացնելու իրավունք դեռևս չկա: Ի պատասխան, փաստաբան Եգորյանը ասաց, որ ինքը ոչ թե ներկայացունում է ցուցմունքները այլ հղում անում դրանց որոշակի քաղվածքներ. “Հակառակ դեպքում առանց այդ քաղվածքների օգտագործման միջնորդությունը դեպքում հիմնազուրկ պահանջների շարք կդառնա”: Դատախազը նշեց, որ կարիք կա վերխմբագրելու և օրենքի պահանջներին համապատասխանեցնելու կարիք կա: Դատավորը որոշեց, որ տվյալ փուլում իրավասու չէ արգելել միջնորդությունը և թույլ տվեց Եգորյանին ներկայացնել իր միջնորդությունը: Տիգրան Եգորյանը դատավորի ինքնաբացարկի դիմումը մերժվելուց հետո ավարտեց միջնորդության ներկայացումը: Դատական նիստը հայտարարվեց փակված, հաջորդ նիստը կլինի հոկտեմբերի 17 -ին ժամը 14:30 –ին: Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |