Բնապահպանության նախարարն աշխատանքից ազատել է «Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին և մի շարք աշխատակիցների10 հոկտեմբերի 2012 - 19:40 AMT PanARMENIAN.Net - 2012թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի մոտ կայացել է արտահերթ խորհրդակցության` նվիրված ՀՀ տարածքում ապօրինի որսի դեպքերի կանխարգելման աշխատանքների բարելավմանը և ԲՀՊՏ-ների պահպանման ռեժիմի կատարելագործմանը: Համաձայն օրեր առաջ մամուլում կատարած հայտարարության, որտեղ նախարարը պատրաստակամություն էր հայտնել առավել ակտիվացնելու համագործակցությունը նախարարության և հանրության, հանրությունը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ, հանձնարարել է լրատվություն ապահովող պատասխանատուներին այդ մասին ևս մեկ անգամ իրազեկել հանրությանը. PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ապօրինի որսի հետ կապված ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ հարուցվել է քրեական գործ: Բնապահպանության նախարարը նույնպես ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ. աշխատանքից ազատել է Խոսրովի անտառ ՊԱ ՊՈԱԿ-ի տնօրենին, արգելոցի պահպանությունն իրականացնող մի շարք աշխատակիցներ նույնպես ազատվել են աշխատանքից, այլ աշխատակիցներ ներկայացվել են կարգապահական տույժերի: Հանձնարարվել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին, որ մշակեն կարգ` ՀԿ ներկայացուցիչներին ԲՀՊՏ-ների վերահսկողական աշխատանքներին մասնակից դարձնելու և ԲՀՊՏ-ների կառավարման խորհուրդներում ՀԿ ներկայացուցիչների ներգրավումն ապահովելու նպատակով: Նախարարի հրամանով ստեղծվել է նաև արագ արձագանքման աշխատանքային խումբ` ապօրինությունների կանխարգելման, ինչպես նաև ԲՀՊՏ-ներում առանց նախազգուշացման, չպլանավորված ստուգայցեր իրականացնելու նպատակով: ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ից ստացել է Արարատի մարզի տարածքում ապօրինի որսի օբյեկտների տեղադիրքը ներկայացնող քարտեզ, որը հաստատում է այն փաստը, որ նապաստակի և բեզոարյան այծի որսի տեղադիրքերը գտնվում են Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքից դուրս (ուղիղ գծով` նապաստակը` 658մ հեռավորության, բեզուարյան այծը` 315մ հեռավորությա վրա): Բնապահպանության նախարարը հանձնարարել է առավել մեծացնել վերահսկողությունը կենսառեսուրսների և ԲՀՊՏ-ի պահպանման ուղղությամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |