Դոլարը գերազանցել է 80 կետ սահմանագիծը համաշխարհային տնտեսության համար մտավախությունների ֆոնին![]() 11 հոկտեմբերի 2012 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Դոլարի փոխարժեքը համաշխարհային արտարժույթի նկատմամբ չորեքշաբթի օրվա սակարկությունների արդյունքներով գերազանցել է 80 կետ սահմանագիծը ներդրողների պահպանվող հոռետեսության ֆոնին` եվագոտու պարտքային ճգնաժամի շուտափույթ լուծման և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հեռանկարների վերաբերյալ, վկայում են սակարկությունների տվյալները: Առևտրային նստաշրջանի վերջում դոլարի փոխարժեքը երկրների վեց արժույթների` ԱՄՆ հիմնական առևտրային գործընկերների նկատմամբ աճել է մինչև 80,10 կետ երեքշաբթի օրը սակարկությունների փակման 79,97 կետի փոխարեն: Եվրոն էժանացել է դոլարի նկատմամբ մինչև 1,2876 դոլար մեկ եվրոյի համար 1,2885 դոլարից նախորդ սակարկությունների ավարտին: Նախօրեին ԱՄՀ-ն հաղորդել է, որ 58 խոշորագույն եվրոպական բանկերը պետք է գալիք տարի վաճառեն 4,5 տրիլիոն դոլարի ակտիվներ, եթե քաղաքական գործիչները բավականաչափ միջոցներ չձեռնարկեն պարտքային ճգնաժամի դեմ պայքարելու համար: Միևնույն ժամանակ սահմանափակել են եվրոյի փոխարժեքի նվազումը չորեքշաբթի օրը դոլարի նկատմամբ եվրագոտուց մակրոտնտեսական տվյալների ֆոնին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |