«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են![]() 11 հոկտեմբերի 2012 - 09:33 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ նախօրեին երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումը: Այս մասին «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է լավատեղյակ աղբյուրը: Ուշագրավ է, սակայն, որ հերթական այս հանդիպումը գաղտնի է պահվում երկու կողմից էլ: Թե ինչ պայմանավորվածության են եկել Ծառուկյանն ու Սարգսյանը, դեռ հայտնի չէ: «Ինչպես տեղեկացրել էինք, ԲՀԿ առաջնորդին մեկ շաբաթ ժամանակ էր տրված Սերժ Սարգսյանին պատասխանելու՝ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն Սարգսյանին սատարելո՞ւ է, թե՞ ոչ: Այդ ժամկետը լրացել էր երկուշաբթի օրը, ու փաստորեն երեքշաբթի Ծառուկյանը գնացել է Սարգսյանի մոտ: «Հժ»-ին հայտնի է դարձել նաև, որ բոլորովին վերջերս նկարահանող խումբ է ուղարկվել Նիժնի Տագիլ, որտեղի բանտում ժամանակին իր պատիժն է կրել Գագիկ Ծառուկյանը՝ բռնաբարության համար: Նկարահանվել է մի վավերագրական ֆիլմ, որտեղ ներառված են զրույցներ Ծառուկյանի նախկին խցակիցների հետ, գործին վերաբերող փաստաթղթեր և այլն: Նկարահանված ֆիլմը գեղեցիկ փաթեթով ուղարկվել է Ծառուկյանին՝ կողմնորոշվելու համար իրեն տրված մեկ շաբաթվա ընթացքում»,- գրել է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |