ԱՄՀ ղեկավարը կոչ է արել Չինաստանին ու Ճապոնիային կարգավորել իրենց հարաբերությունները

ԱՄՀ ղեկավարը կոչ է արել Չինաստանին ու Ճապոնիային կարգավորել իրենց հարաբերությունները

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիտին Լագարդը ԱՄՀ և Տոկիոյում Համաշխարհային բանկի համատեղ կոնֆերանսի ժամանակ կոչ է արել Չինաստանին և Ճապոնիային կարգավորել իրենց հարաբերությունները:

Հարկ է նշել, որ ԱՄՀ և Տոկիոյում Համաշխարհային բանկի համատեղ կոնֆերանսը Ճապոնիայում անցկացվում է առաջին անգամ: ԱՄՀ ղեկավարի ելույթը պատասխան էր հանդիպման ժամանակ մի շարք բարձրաստիճան չինացի ֆինանսիստների բացակայության վերաբերյալ հարցին:

Սենկակու կղզիները երկու երկրների միջև տարածքային վեճի պատճառ են հանդիսանում և ՉԺՀ-ում հանգեցրել են մի շարք հակաճապոնական ցույցերի, հաղորդում է Reuters-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---