ԼԻՏՎԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ՄԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՊԻՍԻ ԵՐԿՐԻ ՀԵՏ, ԻՆՉՊԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է» 5 ապրիլի 2005 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասին , տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: «Մեզ համար շատ կարեւոր է ձեզ հետ համագործակցելը: Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ եւ ձգտում ենք դառնալ այդ ընտանիքի լիիրավ անդամ»,- նշել է Ս.Սարգսյանը: Նրա խոսքերով` Հայաստանը զարգացնում է հարաբերություններն ինչպես եվրոպական, այնպես էլ բոլոր այն երկրների հետ, որոնք ձգտում են խաղաղության: «ԱՄՆ-ից հետո, Հայաստանը երկրորդ երկիրն է, որտեղ ժամանում եմ պաշտոնական այցով»,- նշել է Գ. Կիրկիլասը` հայտնելով բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցելու Լիտվայի պատրաստակամությունը, այդ թվում` նաեւ պաշտպանության ոլորտում: «Մենք շատ կարեւորում ենք պատմական հարուստ անցյալ ու մշակույթ ունեցող այնպիսի երկրի հետ համագործակցությունը, ինչպիսին Հայաստանն է»,- ավելացրել է Լիտվայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Սպաների ուսուցման եւ վերապատրաստման ոլորտներում Գեդիմինաս Կիրկիլասը առաջարկել է համագործակցել ինչպես ակադեմիական, այնպես էլ բուհական մակարդակներում: Անդրադառնելով ղարաբաղյան հակամարտության խնդրին, Սերժ Սարգսյանը հատուկ ընդգծել է 11-ամյա զինադադարի հարցում Մինսկի խմբի խաղաղարար գործունեության մեծ դերի մասին: Հանդիպման ավարտին Գեդիմինաս Կիրկիլասը պատրաստակամություն է հայտնել ռազմական համագործակցության ոլորտում քննարկելու հայկական կողմից արված ցանկացած առաջարկություն: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |