«Ժողովուրդ». Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահի որդու «արկածները»

«Ժողովուրդ». Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահի որդու «արկածները»

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանն ամեն կերպ փորձում է, ձեռքը սեղանին խփելով Հայաստանում արդարության մթնոլորտ ստեղծել, սակայն ոչ մի կերպ չի ստացվում:

Մեր երկրի արդարադատությունն այնպիսի մարդիկ են իրականացնում, որ դժվար է նրանցից օբյեկտիվություն ակնկալել: «Ժողովուրդ»-ին դիմած ՀՀ քաղաքացի Հրեղեն Խաչատրյանը պատմել է, որ ինքը նոտարով հաստատված կարգով գնել է Վարդանանց 5 ա հասցեի 23 տունը, սակայն շուրջ երկու տարի է՝ վաճառողները չեն ազատում բնակարանը և ոչ էլ վերադարձնում են տրված գումարը: Նրա խոսքով' բնակարանի սեփականատեր Վահան Նադարյանը՝ «Բոքսի հայաթի» Նադալը, տան առքուվաճառքից ստացված գումարը տվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի որդուն՝ Շահենին, որն էլ «բոլորին խաբելով ման է գալիս, փող չունի»: Դատավոր հայրիկը նրան սնանկ է ճանաչել: Սակայն ուշագրավն այն է, որ դատավորի որդու նկատմամբ խիստ հոգատարություն է դրսևորում նաև Կենտրոն վարչական շրջանի դատախազ Խաչիկյանը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---